2025թ. հունիսի 23-ին կայացավ «Համայնքի կայունության ամրապնդում էներգաարդյունավետության և ցածր արտանետումներով զարգացման միջոցով» ՄԱԶԾ-Սիդա Ծրագրի Խորհրդի նիստը, որի ժամանակ քննարկվեցին ծրագրով և 2024թ. մայիսից 2025թ. ապրիլ կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները։
Ծրագրի Խորհրդի նիստին մասնակցում էին Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, Շվեդիայի դեսպանատան զարգացման համագործակցության հարցերով ղեկավար, փոխդեսպան, Կլաս Վալդենստրյոմը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքենրի նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանը, ինչպես նաև համայնքապետարանի և ՄԱԶԾ ծրագրի աշխատակիցներ և այլ հյուրեր։
Ի դեպ, Ծրագրի խորհրդի նիստը տեղի ունեցավ Ալավերդու Մշակույթի տանը, որը վերակառուցվել է նաև սույն Ծրագրի համաֆինանսավորմամբ:
Ներկայացվեց արված աշխատանքների արդյունքները և լրացուցիչ ֆինանսավորման պայմանագրի ներքո պլանավորված գործողությունները որոնց ավարտը նախատեսված է 2026 մարտի 31-ին:
Ծրագրի արդյունքների մասին պատմող ֆիլմը հասանելի է այստեղ:
Այցի շրջանակներում տեղի ունեցավ նաև Մղարթ բնակավայրում տեղակայված 500 կՎտ հզորությամբ Համայնքային սեփականություն հանդիսացող արևային ֆոտովոլտային կայանի բացման արարողությունը: Կայանը տարեկան արտադրությունը կազմելու է մոտ 970 ՄՎտժ էլեկտրաէներգիա, որից ստացված շահույթը կծառայի համայնքի կայունությանը, սոցիալական ու բնապահպանական ծրագրերի իրականացմանը։
Ծրագրի խորհրդի անդամներն ու հյուրերն այցելեցին նաև Ալավերդու թիվ 6 մանկապարտեզ և երեխաների ներառական սպասարկման կենտրոն, որտեղ ևս Ծրագրի համաֆինանսավորմամաբ ներդրվել են էներգաարդյունավետ լուծումներ: