«Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցում» ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի շրջանակում մշակվել է «Ջերմոցային գազերի արտանետումների/կլանումների գույքագրման համար անհրաժեշտ տեղեկատվութան տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ։
Ջերմոցային գազերի արտանետումների/կլանումների գույքագրման գործընթացը, այդ թվում՝ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրումն ու դրանց հիման վրա գույքագրման հաշվետվությունների մշակումը, իրականացվում է ի կատարումն Միավորված Ազգերի Կազմակերպության Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի (ՄԱԿ-ի ԿՓՇԿ) և Փարիզի համաձայնագրով ՀՀ ստանձնած պարտավորությունների, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի ԿՓՇԿ-ի քարտուղարություն պետք է երկամյա պարբերականությամբ ներկայացնի Երկամյա թափանցիկության զեկույցներ, այդ թվում՝ ջերմոցային գազերի գույքագրման ազգային հաշվետվությունը, որպես Երկամյա թափանցիկության զեկույցների տեխնիկական հավելված։